Ավելի շատ տեղեկություն ստանալու համար այցելեք առողջագիտական բլոգ Առողջագիտական բլոգ:
Առաջին օգնություն
Դաս 1
Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել:Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք եւ շտապ վերադարձեք տուժածի մոտ: Վերադառնալուն պես վերստուգեք նրա վիճակը եւ հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն:Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել:Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապօգնության հերթապահին:
Այրվածքներ
Դաս 2
Հյուսվածքների վնասվածքը որն առաջանում է բարձր ջերմության /հեղուկ գոլրշի/ էլեկտրական հոսանքի, քիմիական նյութերի կամ ճառագայթների ազդեցության հետևանքով, կոչվում է այրվածք: Համապատասխանաբար տարբերում ենք ջերմային, քիմիական, էլեկտրական այրվածքներ:Ըստ հյուսվածքների վնասման խորության տարբերում ենք այրվածքների 4 աստիճան:Առաջին աստիճանի այրվածք – առաջանում է արևից, տաք հեղուկից, գոլորշուց: Վնասվում է վերնամաշկը, լինում է կարմրություն, թեթև այտուց, այրող ցավ, երբեմն` քոր: Ինֆեկցիայի վտանգ չկա:
Երկրորդ աստիճանի այրվածք – առաջանում է արևից, տաք հեղուկներից, կրակից, քիմիական նյութերից: Վնասվում են վերնամաշկը և մաշկը: Վերնամաշկը շերտազատվում է մաշկից և գոյանում են բշտեր, որոնք լինում են տարբեր չափսերի` գնդասեղի գլխիկից մինչև բռունցքի չափ: Բշտերը, սովորաբար առաջանում են այրվածքից անմիջապես հետո: 2-րդ աստիճանի այրվածքների ժամանակ ցավն ավելի սաստիկ է:Հյուսվածքների վնասվածքը որն առաջանում է բարձր ջերմության /հեղուկ գոլրշի/ էլեկտրական հոսանքի, քիմիական նյութերի կամ ճառագայթների ազդեցության հետևանքով, կոչվում է այրվածք: Համապատասխանաբար տարբերում ենք ջերմային, քիմիական, էլեկտրական այրվածքներ:Ըստ հյուսվածքների վնասման խորության տարբերում ենք այրվածքների 4 աստիճան:Առաջին աստիճանի այրվածք – առաջանում է արևից, տաք հեղուկից, գոլորշուց: Վնասվում է վերնամաշկը, լինում է կարմրություն, թեթև այտուց, այրող ցավ, երբեմն` քոր: Ինֆեկցիայի վտանգ չկա:
Երրորդ և չորրորդ աստիճանի այրվածքներ – առաջանում են հրդեհից, եռացրած հեղուկներից, էլեկտրական հոսանքից, շիկացած մետաղներից, քիմիական նյութերից: Վնասվում են մաշկը, ճարպային և մկանային հյուսվածքները, ընդհուպ մինչև ոսկրային հյուսվածքը:Մեռած հյուսվածքները ունեն մուգ, գորշ սև գույն:Այրվածքի ծանրության գնահատականը,աստիճանը որոշելու համար բացի այրվածքի աստիճանից հաշվի է առնվում այրվածքի մակերեսը և տեղակայումը:Այրվածքի մակերեսը հաշվում ենք 9-ի եղանակով:
Սննդային թունավորումներ
Դաս 3
Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ։ Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանրէային և քիմիական թունավորումներ։Սննդային մանրէային թունավորումների դեպքում ախտածին մանրէները, որոնք գտնվում են սննդում, արտադրում են թունավոր նյութեր (տոքսիններ)։ Մթերքները, որոնց ընդունումից հետո ավելի հաճախ են հանդիպում մանրէային թունավորումներ, հետևյալն են՝ ապխտած միսը, երշիկը, ձկնեղենը, կաթնամթերքը, ձուն, տնային պայմաններում պատրաստված պահածոները և այլն։ Սննդային քիմիական թունավորումները տեղի են ունենում, երբ սննդի մեջ բարձր է որոշ մետաղների (ցինկ, կադմիում, կապար և այլն) քանակը, կամ առկա են որոշ թունավոր նյութեր: Դա շատ հաճախ տեղի է ունենում, երբ նորմալ կամ բարձր թթվայնություն ունեցող սնունդը երկարատև պահվում է մետաղյա տարողությունների մեջ։ Անգամ ջուրը, որը պահվում է կապարից պատրաստված տակառներում, նույնպես կարող է հանդիսանալ թունավորման աղբյուր։
Կոտրվածքներ
Դաս 4
Կոտրվածք է կոչվում ոսկրի ամբողջականության խախտումը: Այն առաջանում է,երբ ոկրի վրա ազդող արտաքին մեխանիկական ուժը գերազանցում է նրա, այդ ուժին դիմադրելու ընդունակությանը:Եթե կոտրվածքի գիծը չի անցնում ոսկրի ամբողջ հաստությամբ, կոչվում է ճաք:
Կոտրվածքների նշանները
- Ցավ
- Դեֆորմացիա
- Շարժման սահմանափակում / երբեմն ` պաթոլոգիկ շարժունություն/
- Այտուց
- Մաշկի գույնի փոփոխություն
Առաջին օգնությունը
1.Ցավազրկում- դեղորայքային, և սառույցով
/ տաքացնող միջոցները` կոմպրեսները հակացուցված են/
2. Անշարժացում- շինաներով, կամ ձեռի տակ եղած հարմար ամուր նյութերով` ստվարաթուղթ, փայտի տախտակ և այլն: Շինան պարտադիր ընդգրկում է Կոտրվածքի մոտակա հարևան 2 հոդերը 3.Եթե կան վերքեր փակում ենք վիրակապով, կանգնացնում արնահոսությունը
4. Տալիս ենք հեղուկներ, հետևում ընդհանուր վիճակին, տեղափոխում հիվանդանոց
Комментариев нет:
Отправить комментарий