среда, 9 марта 2016 г.

Ջրածնի անձնագիրը և

1.Քիմիական նշանը՝H,կարգաթիվը1
2.Ar (H2)=1
3.Քիմիական բանաձևը՝H2
4.Mr (H2)=2   (H-H) Ոչ բեվեռային կովալենտ կապ
5.Դիրքը պարբերական համակարգում պարբ.1,  խումբ1, ենթ. գլխավոր
6.ատոմի բաղադրությունը   (1p, 0n) 1e
7.Ատոմի կառուցվածքը +1 )1e
8.1ատոմի զանգվածը m0=1*1,66*1,-27կգ
9.Իզոտոպները դրանք նույն ատոմի տարատեսակներն են, որոնք ունեն նույն միջուկի լիցքը և տարբեր հարաբերական ատոմային զանգվածներ, այսինքն տարբեր նետրոնների թիվ:
H-պրտիյ (1p, 0n) 1e
D-դեյտերիյ (1p, 1n) 1e
T-տրիտիյ(1p, 2n)1-e
                                              Ջրածնի տարածումը բնության մեջ
Ջրածինը ամենատարածված  տարն  է տիեզերքում  երկրագնդի վրա կազմում է 1տեկոս:Ազատ վիճակում չի հանդիպում մտնում է տարբեր նյութերի կազմի մեջ  ջրի,թթուների ,որգանական նյութերի ,նավթի ու գազի  մեջ:

                                          Ֆիզիկական հատկությունները

Ջրածինը անգույն, անհամ, անհոտ   գազ է  14ուկես  անգամ թեթև է  օդից:Շատ վատ է լուծվում ջրում 100 լ . 2 լիտր:

среда, 2 марта 2016 г.

Երիկամ

Երիկամները (rens) զույգ գեղձային օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ։ Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա։ Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը (լյարդի աջ բլթի ճնշումից կախված)։ Երիկամների վերին ծայրերը հասնում են XI կողի մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են զստոսկրի կատարից 3-5 սմ բարձր։ Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է XI կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը, ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած։

Երիկամի արտաքին տեսքը

Երիկամն ունի լոբու ձև։ Երիկամի նյութն արտաքինից հարթ է և մուգ կարմիր գույնի։ Երիկամում տարբերում են վերին և ստորին բևեռներ (extremitas superior et inferior), դրսային ու միջային եզրեր(margo laterals et mediales) և առաջային ու հետին երեսներ(facies anterior et posterior)։ Երիկամի դրսային եզրը կոր է, միջայինը մեջտեղում գոգ է, դարձած է ոչ միայն միջայնորեն, այլև քիչ ցած ու առաջ։ Միջային եզրի միջին գոգ մասի մեջ է մտնում դրունքը (hilus renalis), որի միջով մտնում են երիկամային զարկերակներն ու նյարդերը և դուրս են գալիս երակն ու միզածորանը։ Դրունքը բացվում է մի նեղ տարածությունում, որը խրված է երիկամի նյութի մեջ։ Այս տարածությունը կոչվում է երիկամի ծոց (sinus renalis), նրա երկայնական առանցքը համապատասխանում է երիկամի երկայնական առանցքին։ Երիկամի առաջային երեսը ավելի կոր է, քան հետինը։
Աջ ու ձախ երիկամների առաջային երեսների առնչությունը օրգանների հետ միատեսակ չէ։ Աջ կողմից վերևում երիկամի մակերեսի մի փոքր մաս հպվում է մակերիկամին, որի հետ երիկամը միացած է շարակցական հյուսվածքի մի միջնաշերտով։ Ավելի ցածր երիկամի առաջային երեսի մեծ մասը հպված է լյարդին, որի վրա դրա հետևանքով գոյանում է երիկամի պուճը (impressio renalis)։ Աջ երիկամի առաջային երեսի ստորին մեկ երրորդական մասին հպվում է հաստ աղիքի աջ ծունկը։ Աջ երիկամի առաջային երեսի միջային եզրի երկայնքով իջնում է duodenum-ի վայրէջ հատվածը։ Ձախ երիկամն իր վերին երրորդականի երկարությամբ հպվում է ստամոքսին, իսկ միջին երրորդականում՝ ենթաստամոքսային գեղձին։ Նրա առաջային երեսի դրսային եզրը իր վերին մասով հպվում է փայծաղին։ Ձախ երիկամի առաջային երեսի ստորին ծայրը միջայնորեն հպվում է նրբաղիքի գալաներին։

Երիկամների պատյանները

Երիկամը շրջապատված է սեփական ներդակազմ պատյանով(tunica fibrosa), որը մի բարակ, հարթ թիթեղի ձևով անմիջապես կպած է երիկամի պարենքիմին։ Նորմալ վիճակում նա բավական հեշտությամբ է անջատվում երիկամից։ Ներդակազմ պատյանի տակ գտնվում է հարթ մկանաթելերի ոչ լրիվ շերտ՝մկանայաին պատյանը(tunica muscularis)։ Ներդակազմ պատյանից ավելի դուրս, հատկապես hilus-ի շրջանում և հետին երեսին, գտնվում է ճարպային հյուսվածքը, որը կազմում է երիկամի ճարպային պատյանը (capsula adipose)։ Առաջային երեսի ճարպը շատ դեպքերում բացակայում է։ Ճարպային պատյանից դեպի դուրս գտնվում է շարակցահյուսվածքային մի այլ շերտ՝ երիկամային փակեղը(fascia renalis), որն ունի երկու թերթիկ՝ առջևի (lamina prerenalis) և հետին (lamina retrorenalis)։ Երիկամի դրսային եզրին երկու թերթիկները միանում են իրար ու դառնում ենթաշճային շարակցական հյուսվածքի շերտ, որից և նրանք առաջացել են։

Երիկամների անշարժացումը

Երիկամների անշարժացումը իրենց տեղում պայմանավորված են հետևյալ գոյացությունների և գործոնների համալիրով՝
  1. երիկամային փակեղ, ձուլվում է երիկամի պատյաններին,
  2. երիկամի մկանային բուն, որը կազմվում է գոտկի քառակուսի մկաններով,
  3. երիկամի անոթներ, որոնք արգելում են նրանց հեռանալը աորտայից և ստորին սիներակից,
  4. ներորովայնային ճնշում, որը պայմանավորված է որովայնի մամուլի մկանների կծկումներով։
Այդ տեղաշարժացնող ապարատի թուլության դեպքում երիկամները կարող են ցած իջնել (թափառող երիկամ), որը պահանջում է հատուկ վիրաբուժական միջամտություն։ Նորմայում երիկամների թեքորեն վեր և միջային ուղղությամբ գնացող երկայնաձիգ առանցքները երիկամներից վեր միանում են՝ դեպի ներքև բաց անկյուն կազմելով։ Երիկամների իջվածքի դեպքում նրանք, միջին գծի մոտ իրենց անոթների միջոցով անշարժանալով, տեղաշարժվում են ցած և միջայնորեն։ Դրա հետևանքով նրանց երկար առանցքները միանում են վերջիններիցս ներքև՝ դեպի վեր բացվող անկյուն կազմելով։

Երիկամի կազմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամի երկայնաձիգ կտրվածքի վրա երևում է, որ այն ընդհանուր առմամբ կազմվում է նախ մի խոռոչից՝ երիկամային ծոցից (sinus renalis), որի մեջ դասավորված են բաժակներն ու ավազանի վերին մասի և, երկրորդ, հատուկ երիկամային նյութից, որը շրջապատում է ծոցը ամեն կողմից, բացի դրունքից։ Երիկամում տարբերում են կեղև (cortex renalis) կամ կեղևային նյութ (substania corticalis(BNA)) և միջուկ (medulla renalis) կամ միջուկային մաս(substantia medullaris (BNA))։ Կեղևային նյութը կազմում է օրգանի ծայրամասային շերտը, որն ունի 4 մմ հաստություն։ Միջուկային նյութը կազմվում է կոնաձև գոյացություններից, որոնք կոչվում են երիկամային բրգեր(pyramides renales Malpighi)։ Բրգերն իրենց լայն հիմերով դարձած են դեպի օրգանի մակերեսը, իսկ գագաթներով՝ դեպի ծոցը։ Գագաթները երկուական կամ ավելի միանում են ու կազմում կլորացած բարձրություններ, որոնք կոչվում են պտկիկներ (papillae renales), ավելի սակավ դեպքերում մեկ գագաթին համապատասխանում է մի առանձին պտկիկ։ Պտկիկների միջին թիվը մոտ 12 է։ Նրանցից յուրաքանչյուրը ծածկված է մանր ծակերով(foramina papiliaria), այն մակերեսը, որի վրա նրանք տեղակալված են, կոչվում է ծակոտկեն դաշտ(aria cribrosa)։ Ծակոտիների միջով մեզը արտազատվում է միզատար ուղիների սկզբի մասերի(գագաթներ) մեջ։ Կեղևային նյութը թափանցում է բրգերի արանքը, բաժանելով նրանց իրարից, կեղևային նյութի այդ մասերը կոչվում են երիկամային (բերտինյան) սյունակներ (columnae renales (Bertinii)։ Բրգերն իրենց հիմքերի մոտ ունեն ավելի մուգ գույն, քան կեղևային նյութը, սակայն պտկիկների մոտ նրանց գույնն ավելի բաց է, քան կեղևային նյութինը։ Բրգերինը զոլավոր գծավորումներ են ստանում այն հանգամանքի շնորհիվ, որ նրանց մեջ ուղիղ գծով իջնում են միզային խողովակիկները և անոթները։ Նորածինների երիկամների արտաքին երեսի վրա պահպանվում են նախկին բաժանման հետքերը ակոսների ձևով (պտղի և նորածնի ակոսավոր երիկամներ)։ Հասուն մարդկանց երիկամները դառնում են հարթ, բայց ներսից, չնայած մի քանի բրգեր իրար են ձուլվում՝ կազմելով մեկ պտկիկ (որով բացատրվում է պտկիկների թվի քչությունը բրգերի համեմատությամբ) մնում են բլթակների՝ բրգերի բաժանված։
Միջուկային նյութի գոլերը շարունակվում են նաև կեղևային նյութի մեջ, թեև այստեղ նրանք այնքան պարզ նկատելի չեն։ Միջուկի այս երկարուկները խրված են կեղևային նյութի մեջ և կոչվում են ֆերրանյան ճաճանչներ (processus Ferreini), նրանք կազմում են կեղևային նյութի ճաճանչաձև մասը (pars radiata), իսկ նրանց արանքների պարունակությունը կոչվում է ոլորված մաս (pars convoluta)։
Երիկամը բարդ խողովակակազմ օրգան է, որի բարակ խողովակները կոչվում են միզային կամ երիկամային խողովակիկներ(tubuli renales)։ Այդ խողովակիկների կույր(փակ) ծայրերը ընդունում են երկպատ պատիճի ձև ու ընդգրկում են արյունատար անոթներից կազմված կծիկները։ Յուրաքանչյուր կծիկ (glomerulus) ընկած է պատիճի գավաթաձև խոր փոսի մեջ (capsula glomeruli) (Շումլյանսկ-Բոումենի պատիճ), պատիճի երկու թերթիկների արանքում մնում է մի խոռոչ, որը համարվում է միզային խողովակի սկիզբը։ Կծիկը նրան գրկող պատիճի հետ միասին կազմում է երիկամի մարմնիկը (corpusculum renis) (Շումլյանսկ-Մալպիգիի մարմնիկ)։ Երիկամային մարմնիկները դասավորված են կեղևային նյութի pars convoluta-ի մեջ, որտեղ նրանք կարմիր կետերի ձևով անզեն աչքով տեսանելի են հատկապես երիկամի արյունատար անոթների լայնացման ժամանակ։
Երիկամային մարմնիկից (ավելի ճիշտ Շումլյանսկ-Բոումենի պատիճից) սկսվում է առաջին կարգի ոլորուն խողովակը(tubulus renales contortus), որը գտնվում է արդեն կեղևային նյութի pars radinta-ի մեջ։ Հետո խողովակիկն իջնում է բրգի մեջ, շրջվում է հետ՝ կազմելով հենլեյան ծունկը, և վերադառնում դեպի կեղևային նյութը՝ փոխվելով երկրորդ կարգի ոլորուն խողովակի։ Նրա վերջային մասը ուղղվում է դեպի միջուկային ճաճանչներից մեկը և բացվում հավաքիչ խողովակի մեջ(tubulus collagens), որն ընդունում է մի քանի խողովակիկներ և կեղևային նյութի pars radiata-ի ու բրգի միջով գնում է ուղղաձիգ ուղղությամբ(tubul recti)։ Ուղիղ խողովակները աստիճանաբար ձուլվում են իրար հետ, գոյացնում 15-20 կարճ ծորաններ(ductus papiliaris), որոնք և բացվում են area criborsa-ի շրջանում։
Երիկամային մարմնիկը(կծիկը և Շումլյանսկ-Բոումենի պատիճը) և նրանից սկսվող միզային խողովակիկը նրա բաժինների հետ (առաջին կարգի ոլորուն խողովակը, հենլեյան կանթը, երկրորդ կարգի ոլորուն խողովակը) կազմում են երիկամի կառուցվածքա-ֆունկցիոնալային միավորը՝ նեֆրոնը (nephron)։ Նեֆրոնի ֆունկցիաներն են՝ կծիկի էպիթելի միջով Շումլյանսկ-Բոումենի պատիճի մեջ են արտազատվում արյան շուրջը և հանքային աղերը, իսկ առաջին կարգի ոլորուն խողովակների էպիթելի միջով՝ մեզի օրգանական նյութերը։ Յուրաքանչյուր երիկամում գտնվում է մինչև մեկ միլիոն նեֆրոն, որոնք միանալով կազմում են երիկամային նյութի հիմնական զանգվածը։
Երիկամի և նրա կառուցվածքային միավորի՝ նեֆրոնի կառուցվածքը հասկանալու համար պետք է նկատի ունենալ նրա արյունատար համակարգը։ Երիկամային զարկերակը սկիզբ է առնում աորտայից և ունի բավականին մեծ տրամագիծ, որը համապատասխանում է օրգանի մեծությանը, իսկ գլխավորը՝ նրա մեզարտազատիչ ֆունկցիա է, որը կապված է արյան ֆիլտրացիայի հետ։

Երիկամի ավազանըերիկամի բաժակները և միզածորանը

Մեզը, արտազատվելով պտկիկների ծակոտկիներով, մինչև միզապարկ հասնելը անցնում է փոքր, ապա մեծ բաժակներով, ավազանով և միզածորանով։ Փոքր բաժակները(calyces renales minore), 8-9 հատ, մի ծայրով ընդգրկում են մեկ-երկու, հազվադեպ՝ երեք երիկամային պտկիկ, իսկ մյուս ծայրով բացվում են մեծ բաժակներից մեկի մեջ։
Մեծ բաժակները (calyces majores) սովորաբար երկուսն են՝ վերին և ստորին։ Դեռ երիկամի ծոցում մեծ բաժակները միաձուլվում են՝ կազմելով երիկամի ավազանը (pelvis renalis), որը երիկամային անոթների հետևով դուրս է գալիս դրունքից և, ցած շրջվելով, անմիջապես դրունքից ներքև դառնում է երիկամի միզածորան (urater)։ Բաժակները, ավազանը և միզածորանը կազմում են երիկամի արտազատիչ (էքսկրետոր) ուղիների տեսանելի մասը՝ արտազատիչ ծառ։
Տարբերում են արտազատիչ ծառի 3 ձև, որոնք ցույց են տալիս նրա զարգացման հաջորդական փուլերը՝
  1. Սաղմնային, երբ ավազանը լայն պարկանման է և նրա մեջ անմիջապես բացվում են փոքր բաժակները, մեծ բաժակները բացակայում են։
  2. Պտղային (ֆետալ), երբ լինում են մեծ թվով փոքր ու մեծ բաժակներ, որոնք անմիջապես դառնում են միզածորան, ավազանը բացակայում է։
  3. Հասուն, երբ լինում են ոչ մեծ թվով փոքր բաժակներ, որոնք ձուլվելով, կազմում են 2 մեծ բաժակներ և դառնում չափավոր արտահայտված ավազան, որից սկսվում է միզածորանը։ Այստեղ կան արտազատիչ ծառի բոլոր 4 բաղադրիչ մասերը, փոքր ու մեծ բաժակները, ավազանը և միզածորանը։

Մարդու աջք

Մարդու աչք






Աչք, (լատ.՝ oculus) լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան, տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը։ Տեսողական վերլուծիչը ընդգրկում է նաև տեսողական նյարդն ու գլխուղեղում տեղադրված տեսողական կենտրոնները։ Աչքը կազմված էօժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը,արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ ակնակապիճում։ Հետևից և կողքից աչք արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝ կոպերով։
Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին մակերեսները։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։

Կառուցվածք


Թաղանթներ



Ակնագունդն ունի մի քանի թաղանթ, արտաքինը՝ սպիտակուցային թաղանթը (սպիտապատյան, կարծրաթաղանթ), սպիտակ անթափանցհյուսվածք է, որն աչքի առաջային մասում վերածվում է թափանցիկ եղջերաթաղանթի։


Սպիտակուցայն թաղանթ


Ակնագունդը արտաքինից ծածկված է ամուր սպիտակուցաթաղանթով, որն ունի պաշտպանական նշանակություն. այն աչքի առջևի մասում փոխվում է լուսաթափանցիկ եղջերաթաղանթի: Սպիտակուցաթաղանթի տակ գտնվում է ակնագնդին արյուն մատակարարող անոթաթաղանթը:



Ծիածանաթաղանթ


Ծիածանաթաղանթը տեղակայված է եղջերաթաղանթի հետևում։ Ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք՝ բիբը, և դրանից կախված՝ աչք, են ընկնում լույսի մեծ կամ փոքր քանակությամբ ճառագայթներ։ Ծիածանաթաղանթի հյուսվածքը պարունակում է հատուկ ներկող նյութ՝ մելանին գունակը, որի քանակությունից է կախված աչքի գույնը (մոխրագույն, երկնագույնից մինչև դարչնագույն, համարյա սև)։ Մելանինի բացակայության ժամանակ լույսի ճառագայթներն աչք են թափանցում ոչ միայն բբի, այլև ծիածանաթաղանթի միջոցով։ Այդ դեպքում աչք ունենում է կարմրավուն երանգ։ Ծիածանաթաղանթում գունակի անբավարարությունը հաճախ զուգակցվում է աչքի մյուս մասերի, մաշկի, մազերի անբավարար գունակավորմամբ։ Այդպիսի մարդկանց անվանում են լսնամաշկավորներ (ալբինոսներ), որոնց տեսողությունը սովորաբար բավականաչափ թույլ է։


Բիբ


Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է կլոր անցք՝ բիբը։ Լույսի ճառագայթների քանակից կախված՝ բիբը կարող է լայնանալ կամ նեղանալ։ Թույլ լուսավորության ժամանակ բիբը ռեֆլեքսորեն լայնանում է, վառ լուսավորության դեպքում՝ նեղանում։




                                  Ակնաբյուրեղ


Եղջերաթաղանթի և ծիածանաթաղանթի, ինչպես նաև ծիածանաթաղանթի ու ոսպնյակի միջև կան ոչ մեծ տարածություններ, որոնք համապատասխանաբար անվանվում են աչքի առաջային և հետին խցիկներ։ Դրանք պարունակում են թափանցիկ հեղուկ, որն անընդհատ շրջանառության մեջ է և սնում է անոթազուրկ եղջերաթաղանթն ու ոսպնյակը։ Դրա նորացման գործընթացն աչքի հյուսվածքների ճիշտ սնուցման անհրաժեշտ պայման է։ Շրջանառող հեղուկի քանակությունը կայուն է և ապահովում է ներակնային ճնշման հարաբերական կայունությունը։


                          Ցանցաթաղանթ



Աչքի ներսային մակերևույթը ծածկված է բարակ, խիստ բարդ կառուցվածք ունեցող թաղանթով՝ ցանցաթաղանթով։ Այն պարունակում է լուսազգաց բջիջներ, որոնք, ըստ ձևի, անվանվում են ցուպիկներ և շշիկներ։ Այդ բջիջներից դուրս եկող նյարդաթելերը հավաքվում են և կազմում տեսողական նյարդը, որն ուղղվում է դեպի գլխուղեղ։
Ցանցաթաղանթը աչքի լուսազգաց պատյանն է, ունի բազմաշերտ բարդ կառուցվածք։ Ցանցաթաղանթում գտնվում են լուսազգաց և գունազգաց ընկալիչներ, տեսողական գունակներ սինթեզող բջիջներ և նեյրոններ։ Լուսաընկալիչները կառուցվածքով և ֆունկցիաներով իրարից տարբերվող ցուպիկները և սրվակներն են։ Ցուպիկները (մոտ 130 մլն) գրգռվում են նույնիսկ թույլ լույսով և գույնն ընկալելու հատկություն չունեն, իսկ սրվակները (մոտ 7 մլն) գրգռվում են պայծառ լույսով և ընկալում գույնը։ Ցուպիկները հավասարաչափ են տեղաբաշխված ցանցաթաղանթում։ Ցանցաթաղանթի մեջտեղում բբի դիմաց, գտնվում է սրվակների մի կույտ՝ դեղին բիծը։ Ուստի մենք առավել հստակ տեսնում ենք այն առարկաները, որոնք գտնվում են բբի դիմաց։ Ցանցաթաղանթի նյարդային բջիջների երկար ելուստները կազմում են տեսողական նյարդը։ Ցանցաթաղանթից նրա դուրս գալու տեղում չկան լուսաընկալիչ բջիջներ, ուստի այդ հատվածը կոչվում էկույր բիծ։

Մարդու նորմալ աչքի ցանցաթաղանթը։ Հատակին պարզ երևում են աչքի արյունատար անոթները։


Օժանդակ ապարատ


                                                         Կոպեր


Կոպերը զույգ, շարժուն, վարագուրանման մաշկային ծալքեր են, որոնց հաստության մեջ գտնվում է շարակցահյուսվածքային պինդ թիթեղը, ինչպես նաև ակնաճեղքը փակող բոլորաձև մկանը։ Կոպերի ազատ եզրերին աճում են թարթիչները (վերին կոպին՝ 100-150, ստորինին՝ 50-70) և բացվում են ճարպագեղձերի ծորանները։ Թարթիչներն աչք պաշտպանում են օտար մարմիններ (փոշի) ընկնելուց։ Կոպերի ներսային մակերևույթը և ակնագնդի առաջային մասը (բացառությամբ եղջերաթաղանթի) ծածկված է լորձաթաղանթով՝ շաղկապենիով։


                                     Արցունքագեղձեր


Ակնակապիճի վերին դրսային եզրին տեղադրված է արցունքագեղձը, որն արտադրում է աչքը ողողող արցունքային հեղուկ։ Ակնագնդի մակերևույթին վերջինիս հավասարաչափ տարածմանը նպաստում է կոպերի թարթումը։ Արցունքը, ակնագնդերը խոնավացնելով, հոսում է դրա առաջային մակերևույթով դեպի ակնաճեղքի ներսային անկյունը, ուր վերին և ստորին կոպերին կան արցունքային խողովակների անցքեր (արցունքային կետեր)։ Արցունքային խողովակները թափվում են արցունքապարկի մեջ։



Աչքի արցունքագեղձերի և արցունքային համակարգի կառուցվածքը։



                                                             Ակոմոդացիա


Ոսպնյակը հատուկ կապանով միացած է թարթիչային մկանին, որը լայն օղակով տեղադրված է ծիածանաթաղանթի հետևում։ Այդ մկանի օգնությամբ ոսպնյակը փոխում է իր ձևը, դառնում ավելի կամ պակաս ուռուցիկ և համապատասխանաբար՝ ուժեղ կամ թույլ բեկում աչքի մեջ ընկնող ճառագայթները։ Ոսպնյակի այդ հատկությունն անվանում են աչքի հարմարում (ակոմոդացիա)։ Այն հնարավորություն է տալիս պարզորոշ տեսնել տարբեր հեռավորության վրա գտնվող առարկաները՝ ապահովելով դիտվող առարկայից եկող ճառագայթների կիզակետի համատեղումը ցանցաթաղանթի հետ։ Աչքի հարմարման հանգստի ժամանակ (այսինքն, երբ ոսպնյակն առավելագույն չափով տափակած է) աչքի բեկող հատկությունն անվանում են բեկունակություն (ռեֆրակցիա
Տարբերում են համաչափ, հեռատեսային և կարճատեսային բեկունակություն։ Համաչափ բեկունակության դեպքում առարկաներից եկող զուգահեռ ճառագայթների կիզակետը համընկնում է ցանցաթաղանթի լուսազգաց շերտի հետ, որով ապահովվում է առարկայի ճշգրիտ պատկերը տեսնելը։
Հեռատես աչքը օժտված է համեմատաբար թույլ բեկունակությամբ։ Դրա ժամանակ հեռու գտնվող առարկաներից եկող ճառագայթները կիզակետվում են ցանցաթաղանթի հետևում։
Կարճատես աչքում հեռու գտնվող առարկաներից եկող ճառագայթները կիզակետվում են ցանցաթաղանթի առջևում։ Կարճատես աչքը լավ է տեսնում միայն մոտ գտնվող առարկաները։ Հեռատեսության կամ կարճատեսության աստիճանի մասին դատում են աչքին դրված տեսապակիների օպտիկական ուժով, այդ տեսապակիները բեկունակության հանգստի պայմաններում այնպես են փոխում աչքն ընկնող զուգահեռ ճառագայթների ուղղությունը, որ դրանք կիզակետվում են ցանցաթաղանթի վրա։


Աչքի ակոմոդացիոն համակարգը։ Ոսպնյակի կորության փոփոխությունը և պատկերի առաջացումը ցանցաթաղանթի վրա։