Ֆիզիկա

     էլեկտրամագնիսական Երեվույթներ
Հաստատուն մագնիսներ

 Հարցեր
1.Ի՞նչ է նշանակում մագնիս:
Մագնիս նշանակում է <<Մագնեսիայից հայտնաբերված քար>>:
2.Որո՞նք են բնական մագնիսները:
Բնական մագնիսները մագնետիտի կտորներ են:
3.Ինչպե՞ս են ստանում արհեստական մագնիսներ:
Մագնետիտը ուժեղ մագնիսական հատկություններ չունի, այդ պատճառով ստեղծում են ավելի ուժեղ մագնիսական դաշտով արհեստական մագնիսներ: Արհեստական մագնիսների հատուկ ձև են տալիս:
4.Ի՞նչն են անվանում մագնիսական բևեռներ:
Մագնիսի այն հատվածը, որտեղ մագնիսական դաշտ ամենաուժեղն է անվանաում է մագնիսական բևեռներ:
5.Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների բևեռները:
Տարանուն մագնիսական բևեռները ձգում են միմյանց, իսկ նույնանունները՝ վանում:
6.Որտե՞ղ են կիրառվում մագնիսները:
Մագնիսների կիրառման ասպարեզը շատ ընդարձակ է: Մագնիսներն օգտագործում են կողմնացույցներում, էլէկտրատեխնիկայում, ռադիոտեխնիկայում, ավտոմատիկայում, ռոբոտատեխնիկայում և այլ բաներում: Դուք կարող եք մագնիսներին հայտնաբերել հեռախոսների, բարձրախոսների, վոլտմետրերի, ամպերմետրերի և այլ սարքերի մեջ: Բժշկության մեջ մագնիսական զոնդերը կիրառվում են հիվանդների ստամոքսից պատահականորեն կուլ տված ասեղներ, գնդասեղներ և այլ երկաթե առարկաներ դուրս բերելու համար:
7.Ի՞նչն են անվանում մագնիսական դաշտ:
Մագնիսական դաշտը մատերիայի առանձնահատուկ տեսակ է, որը տարբերվում է նյութից և իր շուրջը գոյություն ունեցող մագնիսացած մարմիններից:




         Ջերմահաղորդականություն:Կոնվեկցիա:Ճառագայթային 


ջերմափոխանակում:Տեսակարար ջերմունակություն:



Ջերմահաղորդականություն

Ջերմահաղորդականություն, մարմնի տաք մասերից դեպի պակաս տաք մասերը ջերմության փոխանցում, որը հանգեցնում է ջերմաստիճանների հավասարեցման։ 
Ջերմահաղորդականությունյանը հատուկ է ջերմության փոխանցման ատոմամոլեկուլային բնույթը՝ մեծ Էներգիա ունեցող մասնիկների (մոլեկուլներատոմներԷլեկտրոններ)էներգիայի անմիջական հաղորդումը փոքր էներգիայով մասնիկներին։


Կոնվեկցիա



Կոնվեկցիայի մեխանիզմը
Կոնվեկցիա (լատ. convectio — բերել-հասցնելը, մատուցելը), ջերմության փոխանցում հեղուկներում, գազերում կամ սորուն միջավայրերում ՝ նյութի տեղաշարժի հետևանքով։ Տաք, նոսր օդը բարձրանում է, սառը, խիտ օդը իջնում (արքիմեդյան ուժի ազդեցության տակ)՝ մի քանի մ/վ-գ մինչև 20-30 մ/վ արագությամբ։ Կոնվեկցիան հզոր կարկտաբեր՝ կույտաանձրևային ամպերի առաջացման նախապայմանն է։ Վերընթաց հոսանքների ժամանակ բարձրացող օդն ընդարձակվում է և յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս սառչում է 1°C-ով (չոր ադիաբատ գրադիենտ): Գոլորշիների խտացումն սկսվելուց հետո, թաքնված ջերմության անջատման շնորհիվ, յուրաքանչյուր 100մ-ի վրա օդը տաքանում է աստիճանի մի քանի տասնորդական մասով (խոնավ ադիաբատ գրադիենտ): Տարբերում են բնական (կամ ազատ) և ստիպողական կոնվեկցիա։ Բնական կոնվեկցիայի ժամանակ նյութի տեղաշարժը կատարվում է միայն միջավայրի տարբեր մասերում ջերմաստիճանների (հետևաբար և խտությունների) տարբերության հետևանքով։ Ստիպողական կոնվեկցիան հիմնականում պայմանավորված է արտաքին գրգռիչի (պոմպ, խառնիչ և այլն) ազդեցությամբ։ Կոնվեկցիայի շնորհիվ տեղի է ունենում հեղուկների և գազերի տաքացում, ինչպես բնական պայմաններում (մթնոլորտումօվկիանոսում), այնպես էլ զանազան տեխնիկական սարքավորումներում։
Ճառագայթային  ջերմափոխանակում  տես այստեղ:

Տեսակարար ջերմունակություն

Տեսակարար ջերմունակություն է կոչվում նյութի միավոր քանակին վերագրվող ջերմունակությունը։ Նյութի քանակը հնարավոր է չափել կիլոգրամով, մետր- խորանարդով կամ մոլով։ Կախված թե որ քանակական միավորին է վերաբերում ջերմունակությունը, տարբերակում են զանգվածային, ծավալային և մոլային ջերմունակություններ։
Զանգվածային ջերմունակությունը (С) սովորաբար կոչվում է պարզապես տեսակարար ջերմունակություն։ Դա այն ջերմաքանակն է, որ անհրաժեշտ է հաղորդել միավոր զանգվածով նյութին՝ միավոր ջերմաստիճանով տաքացնելու համար։ ՄՄ համակարգում չափվում է Ջոուլ-կիլոգրամ-Կելվինով՝ Ջ•կգ−1•Կ−1։
Ծավալային ջերմունակությունը (С′) այն ջերմաքանակն է, որ անհրաժեշտ է տալ միավոր ծավալով նյութին՝ միավոր ջերմաստիճանով տաքացնելու համար։ ՄՄՀ-ում օգտագործվում է Ջոուլ-մետր-խորանարդ-Կելվին՝ Ջ•մ−3•Կ−1 չափման միավորը։
Մոլային ջերմունակությունը (Сμ) այն ջերմաքանակն է, որ անհրաժեշտ է հաղորդել 1 մոլ նյութին՝ ջերմաստիճանը մեկ միավորով բարձրացնելու համար։ ՄՄ համակարգում չափվում է Ջոուլ-մոլ-Կելվինով՝ Ջ/(մոլ•Կ)։


Комментариев нет:

Отправить комментарий