Կենսաբանություն

Վիտամիններ ՝տես այստեղ:

Մարդու աջք՝  տես այստեղ:

Երիկամներ՝  տես այստեղ:

                                        Մաշկ (

Մաշկը (լատ.՝ cutisհուն.՝ δέρμα) մարդու մարմնի արտաքին ծածկույթն է, ամենամեծ օրգանը։ Ամբողջ մարմնի քաշի 20%-ը կշռում է մաշկը` առանց ենթամաշկային ճարպաբջջանքի, իսկ վերջինիս հետ այն կազմում է մարմնի քաշի ավելի քան 50%-ը[1]։ Այն ապահովում է օրգանիզմի կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև պաշտպանում մարդու օրգանիզմը արտաքին վնասակար ազդեցություններից և կանխում կարևոր նյութերի, մասնավորապես, ջրի կորուստը։
Մաշկի կառուցվածքն, ինչպես նաև մաշկային հիվանդություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է մաշկաբանություն։

Մաշկի ֆունկցիաները

Մաշկը ծածկույթային օրգան է, պաշպտանում է է ստորև տեղադրված հյուսվածքներն ու օրգանները մեխանիկական, քիմիական վնասվածքներից, խոչընդոտում կողմնակի նյութերի, ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ։ Մաշկը կատարում է արտազատական ֆունկցիա.մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանը պահպանմանը և յուրաքանչյուր 1 գ քրտինքից օրգանիզմից հեռանում է 2,45 կՋ էներգիա։ Մաշկն արյան պահուստային և զգայության օրգան է։ Մաշկում արտադրվում է մելանին նյութը, որն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ փոխարկվում է D վիտամինի։ Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը։

Մաշկի կառուցվածքը

Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-22 է, հաստությունը՝ 0,5-4 մմ։ Մաշկը կազմված է երեք շերտերից. էպիդերմիս (վերնամաշկ), դերմա (բուն մաշկ) ևհիպոդերմա (ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։
Վերնամաշկը մարմնի տարբեր մասերում տարբեր հաստության բազմաշերտ, հարթ էպիթելային հյուսվածքի բջիջների շերտ է։ Արտաքին միջավայրի ազդեցությամբ վերնամաշկի մակերեսային շերտի մեռած բջիջները եղջերանում, աստիճանաբար թափվում են և նոսրացվում նրանց տակ գտնվող կենդանի բջիջների բազմացման շնորհիվ։ Վերնամաշկի մակերեսային շերտի տակ գտնվում են գունանյութ պարունակող բջիջներ։ Գունանյութի քանակից և բաղադրությունից է կախված մաշկի գունը։ Արևի ճառագայթների ազդեցությամբ մեծանում է մաշկի գունավորումը, որն օրգանիզմը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումից։
Վերնամաշկի եղջերային գոյացումներ են մազերը և եղունգները։ Դրանք անընդհատ աճում են վերնամաշկի կենդանի բջիջների շնորհիվ։ Մարմնի ամբողջ մակերեսը (մոտ 95 %),բացառությամբ շրթունքների, ափերի, ներբանների, ծածկված են մազերով։ Մազերն ունեն պաշտպանական նշանակություն, պահում են օդը, փոքրացնում ջերմատվությունը։

Էպիդերմիս

Մաշկի արտաքին շերտն է, ներկայացված է բազմաշերտ տափակ եղջրացող էպիթելով։ Հաստությունը տատանվում է 0,05մմ-ից (կոպերին) մինչև 1,5մմ (ներբաններին) չափերի սահմաններում։ Այստեղ բջիջների 95%-ը հանդիսանում են կերատինոցիտները (էկտոդերմայի ածանցյալներ), որոնք տարբերակման գործընթացին համապատասխան տեղաշարժվում են հիմային թաղանթից դեպի մաշկի մակերես։
Էպիդերմիսը կազմված է հինգ շերտերից. հիմային, փշաձև, հատիկավոր, փայլուն և եղջրային։

Վերնամաշկի (էպիդերմիսի) կառուցվածքը
Հիմային շերտ
Հիմային շերտը (stratum basale կամ stratum germinativum, բազալ շերտ) էպիդերմիսի հիմքն է, նրա ամենախորանիստ շերտը։ Կազմված է մանր գլանաձև բջիջների մեկ շարքից։ Այդ բջիջները կոչվում ենբազալ կամ հիմային կերատինոցիտներ, ունեն խոշոր, մուգ ներկված կորիզներ և խիտ, ռիբոսոմներով և տոնոֆիլամենտներով հարուստ ցիտոպլազմա։ Բջիջներն իրար հետ կապված են միջբջջային կամրջակներով` դեսմոսոմներով, իսկ բազալ թաղանթին ամրացված են կիսադեսմոսոմներով։
Բազալ կերատինոցիտները սինթեզում են ջրում անլուծելի մի սպիտակուց, որից ձևավորվում ենդեսմոսոմների ու կիսադեսմոսոմների կազմի մեջ մտնող և կերատինոցիտների բջջային կմախքը կազմող կերատինային ֆիլամենտներ։ Այս շերտի բջիջների միտոտիկ ակտիվությունը ապահովում է էպիդերմիսի վերադիր կառույցների ձևավորումը։

Մաշկի հիգիենան

Մաշկի մաքրությունը մարդու առողջության կարևոր պայմաններից մեկն է։ Մաշկը մշտապես աղտոտվում է ճարպագեղձերի, քրտնագեղձերի կենսագործունեության արգասիքներով, վերնամաշկի մակերեսային շերտի եղջերացած բջիջներով,ինչպես նաև փոշով,մանրէներով։Մաշկային ճարպը և քրտինքը մաշկի մակերեսին նպաստավոր պայմաններ են ստեղծում մանրէների զարգացման համար։ Մաշկային շատ հիվանդություններ հաճախ առաջանում են մաշկի անմաքրությունից։ Աղտոտ մաշկի վրա եղած ճաքերով ու քերծվածքներով ախտահարույց մանրէները թափանցում են օրգանիզմ և առաջացնում տարբեր հիվանդություններ՝ սնկային, կարմիր քամու բորբոքում, թարախապալար։ Ահա թե ինչու անհրաժեշտ է հետևել մաշկի մաքրությանը։ Շաբաթը մեկ անգամ լվանալ մարմինն օճառով և տաք ջրով։ Անհրաժեշտ է մաշկը պահպանել մեխանիկական, քիմիական, կենսաբանական գործոնների ազդեցությունից։ Մաշկի վրա առաջացած վերքերը քսել յոդի թուրմով։ Վերքը հողով կեղտոտվելիս անհապաղ դիմել բժկի համակարքամախտային շիճուկ ստանալու համար։ Խորհուրդ չի տրվում օգտվել ուրիշի անձնական գործածության իրերից (կոշիկ,գուլպա, սրբիչ)։
                                          Իմ կառծիքով  ամենակարելագործված էակը լուսանն է
Լուսանները տարածված են Եվրոպայում, Հյուսիսային, Միջին և մասամբ Առաջավոր ԱսիայումՀյուսիսային Ամերիկայում։Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է ԱրարատիՏավուշիԼոռուԿոտայքիՍյունիքիԳեղարքունիքի մարզերում։ Բնակվում է անտառներում, անտառամերձ ժայռերում։ Երբեմն լուսանին անվանում են վայրի կատու, թեև լուսանի և կատվի միջև շատ մեծ տարբերություններ կան։ Լուսանն անհամեմատ խոշոր է, մարմնի երկարությունը 82–109 (երբեմն՝ 150) սմ է, կենդանի զանգվածը՝ 8–17 (երբեմն՝ մինչև 32) կգ։


Մարմին

Մարմինը կարճ է, ոտքերը երկար են և ուղիղ, թաթերը՝ լայն, կատվի մարմինը ձգված է, երկարուկ, ոտքերը կարճ են։ Լուսանն ականջների ծայրերին ունի վեր ցցված վրձնաձև մազափունջ, իսկ այտերին՝ թավ այտամորուս։ Լուսանի պոչը կարճ է (20–31 սմ) և ասես հատած լինի, գրեթե բոլոր կատուների պոչերը երկար են։ Մատները միացած են մի ընդհանուր թաղանթով։ Լուսանի մորթին հարդածխագույնից մինչև կարմրադեղնավուն է՝ միատարր կամ բծավոր։ Լուսանի շարժումները հաստատուն են, նա ոտքերը դնում է ուղիղ՝ շան նման, թաղանթավոր թաթերի շնորհիվ կարող է վազել նույնիսկ փուխր ձյան վրայով։

Հատկանիշներ

Այնուհանդերձ` լուսանը կատվազգի է, նա ևս հրաշալի ծառ է մագլցում, տեսնում է մթության մեջ։ Ինչպես ընտանի կատուն, նա էլ հիանալի լսողություն և թույլ հոտառություն ունի։ Լուսանը կարող է գաղտագողի մոտենալ որսին կամ ժամերով համբերությամբ դարանակալել։ Նրա ավարն են դառնում մայրեհավերը, աքարներն ու եղնիկները։ Որսում է նաև նապաստակներ, մկներ և այլ կրծողներ։ Ընտանի կենդանիների վրա գրեթե չի հարձակվում։ Ակտիվ է մթնշաղին և գիշերը։

Բազմացում

Լուսանն ունենում է 2–3 ձագ, որոնք նման են փիսիկների, բայց 2-3 շաբաթականում, երբ նրանք դեռևս կաթնակեր են, արդեն սկսում են ճպուռներ ու թռչնակներ որսալ։ 2 ամսականում նրանք մոր հետ լքում են որջը, որը լուսանները սովորաբար սարքում են անփութորեն` ծառերի արմատների, թփերի տակ կամ փչակներում, և թափառական կյանք են սկսում։ Լուսանն ապրում է 25 տարի։ Արդյունագործական նշանակությունը մեծ չէ, օգտագործվում է միայն մորթին։
Նրա շարքին են պատկանում մի քանի միջին չափերի կատուներ։

Բայց կառծում եմ,որ բոլոր կենդանիներն  էլ  կատարելագործված են յուրովի:

Ժառանգական հիվանդություններ՝  տես այստեղ:

                                                                  

Комментариев нет:

Отправить комментарий