Տոներ

Ամանոր

Sergo (Նոր տարի, Նավասարդ), տոն, նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տավա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում:
Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թ.-ին։Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզիբների աստծուն։Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ[1]:

Ծագումը

Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում: Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։

Հունաստան

Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»: Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»:


Վիետնամ, Կամպուչիա, Կորեա, Մոնղոլիա

Ամանորի պարտադիր իրերից է գեղեցիկ զարդարված փոցխը։ Ամենայն հավանականությամբ հենց այդ փոցխի միջոցով են Ամանորի գիշերը «դիզում երջանկությունը»: Ի դեպ, Արևելքում տարածված են նաև ծննդյան տոնավաճառները, որտեղից կարելի է ձեռք բերել ոչ միայն հագուստ, կոշիկ, սնունդ և այլն, այլև երազանքներ, հույսեր և երջանկություն։ Այդ տոնավաճառում, օրինակ՝ կարելի է ձեռք բերել «դարումա»՝ փայտյա կամ փափուկ մի խաղալիք, որը բուդդայական պանթեոնից է։ Կարելի է ձեռք բերել նաև «համայումի»՝ բութ ծայրով և սպիտակ բմբուլներով աղեղներ, որոնք կոչված են տնից վտարել չար ուժերին։ Կարելի է ձեռք բերել նաև «տակառա-բունե»՝ բրնձով լի նավակներ, որտեղ նստած են յոթ սրբեր։ Այդ իրը խորհրդանշում է բարիք և հաջողություն։


Իսպանիա

Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա և շամպայն։ Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու և խաղող ուտելու համար։ Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 գիլա։ Յուրաքանչյուր գիլան խորհրդանշում է տարվա ամիսը, իսկ եթե հասնում են ուտել բոլոր 12 գիլաներն, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը։ Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաև նրանց վրա, ով Նոր Տարին դիմավորում է տանը։ Խաղողի գիլաներ դրվում են բոլոր ամանների մեջ։

Հին Նոր տարի

Հին Նոր տարին դա Նոր տարին է ըստ հուլյան՝ հին տոմարի: Հին և նոր տոմարների միջև xx ևxxI դարի առաջին կեսին տարբերությունը 13 օր է։Հունվարի 13-ը համարժեք էդեկտեմբերի 31-ին։Նոր՝ Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին։ Մի շարք երկրներում ըստ ավանդույթի, ոչ պաշտոնական նշվում է հին տոմարով Նոր տարին։

Աշխարհի տարբեր երկրների ավանդույթները


  • Իտալիայում Ամանորին ազատվում են հին իրերից, որպեսզի նոր տարուն մոռացության տան անցած տարվա անհաջողությունները և ամեն ինչ սկսեն նորից։
  • Ֆրանսիայում Ձմեռ պապը, կամ, ինչպես իրենք են անվանում, Պեր Նոյելը, նոր տարվա գիշերը հյուր է գալիս երեխաներին և նվերներ է թողնում նրանց կոշիկներում։ Ամանորյա թխվածքի մեջ ընդունված է տեղադրել լոբու հատիկ։ Նա, ով իր թխվածքի մեջ գտնում է այդ լոբու հատիկը, ստանում է «լոբու արքա» անվանումը։ Ամանորի գիշերը բոլորը պետք է կատարեն նրա հրամանները։
  • Շվեդիայում, Ամանորից առաջ, երեխաներն ընտրում են լույսի թագուհուն՝ Լյուցիային։ Նա սպիտակ շոր է հագնում և գլխին վառվող մոմերով թագ է դնում։ Լյուցիան նվերներ է բերում երեխաներին։
  • Կոլումբիայում ամանորյա դիմակահանդեսի գլխավոր հերոսը՝ Հին տարին, քայլում է երկար ոտքերի վրա և երեխաներին հետաքրքիր ու ծիծաղելի պատմություններ է պատմում։ Պապա Պասկուալը (կոլումբիական Ձմեռ պապը) հհրավառություններ է կազմակերպում։
  • Կուբայում Ամանորից առաջ բոլոր դույլերն ու անոթները ջրով են լցնում և կեսգիշերին այդ ամբողջ ջուրը թափում են պատուհանից։ Այսպես նրանք անցնող տարուն մաղթում են ջրի նման պարզ ճանապարհ։ Ժամացույցի 12 զանգերի հետ պետք է ուտել 12 խաղողահատիկ, որպեսզի բարությունը, համաձայնությունն ու խաղաղությունը ամբողջ նոր տարուն ուղեկցեն մարդուն։
  • Մեքսիկայում Ամանորը դիմավորում են տոնական հրավառությունով։ Գիշերը երեխաներին նվիրում են շոկոլադե տիկնիկներ։
  • Ճապոնիայում Ամանորի գիշերը զանգերը 108 անգամ են խփում։ Դրանցից յուրաքաչյուրը համապատասխանում է մեկ չարիքի։ Չարիքները ընդամենը վեցն են՝ ժլատությունը, հիմարությունը, բարկությունը, թեթևամտությունը, անվճռականությունն ու նախանձը, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի 18 տարբեր երանգներ։ Դրանց գումարն էլ հենց հավասար է 108-ի։
  • Թուրքիայում շատ ընտանիքներ դիմավորում են Նոր տարին ըստ քրիստոնեական (գրիգորյան) օրացույցի և ուրախանում են Սանտա Կլաուսի (Նոել Բաբայի) հետ։ Սակայն մուսուլմանական հոգևորականությունը քննադատորեն է մոտենում այդպիսի տոնակատարություններին։
  • Իսպանիայում կեսգիշերին ընդունված է ուտել 12 խաղողահատիկ։
  • Հյուսիսային Ամերիկայում 1976 թվականից սկսած հատուկ ավանդույթ կա։ Այդ օրը բոլորը հրաժարվոում են ալկոհոլից:

Комментариев нет:

Отправить комментарий